Ռոնալդուի եւ Լինգարդի գոլերը հաղթանակ բերեցին «Մանչեսթեր Յունայթեդին» (տեսանյութ)

18:56   19 սեպտեմբերի, 2021

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ 30-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ալժիրցի հարձակվող Մոհամեդ Սաիդ Բենրահման։ Արդեն 5 րոպե անց հավասարությունը վերականգնեց մանչեսթերյան թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Հյուրերի հաղթական գոլը 89-րդ րոպեին րոպեին խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով հավասարվեց առաջատար «Լիվերպուլին» եւ երկրորդն է։ «Վեստ Հեմը» 8-րդն է՝ 8 միավոր։

Զուգահեռ խաղում «Բրայթոնը» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

«Բրայթոնը» 12 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ «Լեսթեր Սիթին» 12-րդն է՝ 6 միավոր։

Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։2 (տեսանյութ)

Մոհամեդ Սաիդ Բենրահմա, 30 - Կրիշտիանու Ռոնալդու, 35, Ջեսի Լինգարդ, 89

Չիրացրած 11մ՝ Մարկ Նոուբլ («Վեստ Հեմ»), 90+5

«Բրայթոն» - «Լեսթեր Սիթի»՝ 2։1 (տեսանյութ)

Նիլ Մոպե, 35, 11մ, Դենի Ուելբեք, 50 - Ջեյմի Վարդի, 61

«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 19։30 (Երևանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։