Ռուսաստանի լավագույն հարձակվողը՝ Վալերի Կարպինի կարծիքով

16:12   19 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նշել է այս պահին Ռուսաստանի լավագույն հարձակվողին։

«Երկրի լավագույն հարձակվողը հիմա Ֆյոդոր Սմոլովն է։ Խորվաթիայի դեմ նա չխաղաց, քանի որ անհրաժեշտ էր հաջորդ երկու հանդիպումներում՝ Կիպրոսի եւ Մալթայի դեմ։ Այդ մոտեցումն արդարացվեց։ Նիկոսիայում Սմոլովը կատարեց երկու գոլային փոխանցում, իսկ Մալթային գոլ խփեց։

Նա կարող է լինել անկանխատեսելի։ Դա լավ է։ Երբ մրցակիցն ուսումնասիրում է առանձին խաղացողների խաղաոճը, հարմարեցնում է մարտավարությունը, իսկ Սմոլովն անում է այնպիսի բան, որի մասին ոչ ոք չէր էլ մտածի։ Այդպիսի ֆուտբոլիստներ պետք են»,- Կարպինի խոսքը մեջբերում է Sport-express-ը։

Կարպինն ամռանն է գխավորել Ռուսաստանի հավաքականը, որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ դեկտեմբեր։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6 խաղում Ռուսաստանը վաստակել է 13 միավոր եւ H խմբում երկրորդն է։ Սեպտեմբերին ռուսները 0։0 հաշվով խաղացին խորվաթների հետ, հաղթեցին Կիպրոսին (2:0) եւ Մալթային (2:0)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։