UFC. Արման Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Խրիստոս Գիագոսին

11:24   19 սեպտեմբերի, 2021

Լաս Վեգասում անցկացված խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հաթել է 31-ամյա ամերիկացի Խրիստոս Գիագոսին։

24-ամյա հայ մարտիկը տեխնիկական նոկաուտի է ենթարկել մրցակցին առաջին ռաունդի երրորդ րոպեին։

Մենամարտից անմիջապես հետո Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել թեթեւ քաշային կարգում UFC վարկանիշային աղյուսակը 8-րդ համար, ամերիկացի Դեն Հուքերին։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 17 հաղթանակ և կրել 2 պարտություն։ Գիագոսը գրանցել է 19 հաղթանակ ու պարտվել 9 անգամ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.