11:30 17 սեպտեմբերի, 2021Ղազախ ծանրորդ Ալբերտ Լինդերը կյանքից հեռացել է սեպտեմբերի 17-ին, հայտնում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
25-ամյա մարզիկի մահվան պատճառները չեն նշվում: Լինդերը Ղազախստանի բազմակի չեմպիոն է, նա ոսկե մեդալակիր է դարձել նաև Ասիայի առաջնությունում:
«Աշխարհի պատանեկան չեմպիոն, Ասիայի չեմպիոն, Ունիվերսիադայի հաղթող ու ռեկորդակիր, Ղազախստանի բազմակի չեմպիոն Ալբերտն օրինակ էր, թե ինչպես կարելի է հաջողության հասնել համառության, կարգապահության ու սիրելի գործին նվիրվածության շնորհիվ»,- ասվում է Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի հաղորդագրությունում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.