Չեմպիոնների լիգա. Պոկերի հեղինակ դարձած Հալերը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

09:33   17 սեպտեմբերի, 2021

Ամստերդամի «Այաքսի» ֆրանսիացի հարձակվող Սեբաստիան Հալերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քվեարկության արդյունքում 27-ամյա Հալերն առաջ է անցել Ջուդ Բելինգեմից («Բորուսիա Դ.»), Ռոբերտ Լևանդովսկուց («Բավարիա») և Քրիստոֆեր Նկունկուից («Լայպցիգ»):

Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում (5:1) ֆրանսիացի հարձակվողը դարձել էր 4 գոլի հեղինակ և կրկնել է տպավորիչ ռեկորդ: Հալերը պատմության երկրորդ ֆուտբոլիստն է, որը պոկերի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում նորամուտի խաղում: Նախկինում դա հաջողվել էր միայն հոլանդացի լեգենդար հարձակվող Մարկո վան Բաստենին: 1992-ին հոլանդացին իտալական «Միլանի» կազմում 4 գոլ էր խփել շվեդական «Գյոտեբորգին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։