Կամո Հովհաննիսյան. Այնքան էլ վատ արդյունք չէ, սակայն մենք ավելին էինք ակնկալում

09:09   17 սեպտեմբերի, 2021

Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը մեկնաբանել է Կիպրոսի «Օմոնիայի» հետ գոլազուրկ ոչ ոքին Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, փոխանցում է Kazfootball.kz-ն:

Կամո, որքանո՞վ է Կուրբան Բերդիևի գլխավորությամբ խաղը տարբերվում նախորդ մարզիչներից:

Ինչ-որ տեղ նույնն է, սակայն կան մանրուքներ, որոնք մարզիչը կիրառել է: Կիկերի ղեկավարությամբ տեղափոխությունն ավելի հեշտ էր, քան «Ժետիսուից» իմ տեղափոխությունը Շպիլևսկու «Կայրաթ»:

Ո՞ր պահին զգացվեց, որ դաշտի կենտրոնը դարձել է հագեցած: Երբ սկսեցիք փոխանցումներ կատարել դեպի եզրեր: Արդյո՞ք բարդ էր պահպանել ինտենսիվությունը, ինչպես առաջին խաղակեսում էր:

Կենտրոնը հագեցած էր, քանի որ մենք խաղում ենք 3-5-2 կամ 5-3-2 սխեմայով, և նրանք նույնպես փոխեցին տակտիկան: Այդ պատճառով եզրերում կային մեծ տարածություններ: Գլխավորը ճնշում գործադրելն է: Հավասար խաղ էր: 0:0-ն այնքան էլ վատ արդյունք չէ, սակայն այն չէ, ինչ մենք էինք ակնկալում: Մեզ տվել էին ավելի ինտենսիվ գործելու ցուցումներ, բայց գլխավոր խնդիրը հենց այդտեղ էր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Կայրաթի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։