Եվրոպայի լիգա. «Նապոլին» փրկվեց Լեսթերում, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

00:59   17 սեպտեմբերի, 2021

Եվրոպայի լիգայում ավարտվեցին խմբային փուլի առաջին տուրի բոլոր հանդիպումները:

Տուրի կենտրոնական խաղը տեղի ունեցավ Անգլիայում, որտեղ «Լեսթերն» ընդունեց իտալական «Նապոլիին» և չկարողացավ պահպանել 2 գոլի առավելությունը՝ 2:2: Ընդմիջումից հետո «Նապոլիից» դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը:

E խմբում ընդգրկված Մոսկվայի «Լոկոմոտիվը» 1:1 հաշվով ավարտեց ֆրանսիական «Մարսելի» հետ տնային հանդիպումը: «Լոկոմոտիվի» նորեկ, ռուսաստանցի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը 58-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից, սակայն ռուսական ակումբը վերջնամասում կարողացավ խուսափել պարտությունից:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 0:2 (տեսանյութ)

Կարլ Տոկո Էկամբի, 23, Իսլամ Սլիմանի, 55

«Բրոնդբյու» (Դանիա) - «Սպարտա» (Չեխիա)՝ 0:0

B խումբ

«Մոնակո» (Ֆրանսիա) - «Շտուրմ» (Ավստրիա)՝ 1:0 (տեսանյութ)

Կրեպին Դիատա, 66

«ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 2:2 (տեսանյութ)

Մարիո Գյոտցե, 32, Կոդի Գապկո, 54 – Ադնան Յանուզայ, 34, Ալեքսանդր Իսակ, 39

C խումբ

«Լեսթեր» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2:2 (տեսանյութ)

Այոզե Պերես, 9, Հարվի Բարնս, 64 – Վիկտոր Օսիմհեն, 69, 87

Հեռացում՝ Ուիլֆրեդ Նդիդի, 90+3 («Լեսթեր»)

D խումբ

«Այնտրախտ» (Գերմանիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 1:1 (տեսանյութ)

Սեմ Լամերս, 41 – Մեսութ Օզիլ, 10

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Անտվերպեն» (Բելգիա)՝ 2:1

Յուսեֆ Էլ Արաբի, 52, Օլեգ Ռեբչուկ, 87 – Մբվանա Սամատա, 75

Հեռացում՝ Յելե Բատաիլ, 90+1 («Անտվերպեն»)

E խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) - «Լացիո» (Իտալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Թոմաս Ստրակոշա, 75 (ինքնագոլ)

«Լոկոմոտիվ» (Ռուսաստան) - «Մարսել» (Ֆրանսիա)՝1:1 (տեսանյութ)

Գիրանո Կերկ, 89 – Չենգիզ Ունդեր, 59 (11մ)

Հեռացում՝ Նաիր Տիկնիզյան, 58 («Լոկոմոտիվ»)

F խումբ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2:1 (տեսանյութ)

Միլան Ռոդիչ, 75, Ալեքսանդր Կատաի, 85 – Գալենո, 76

«Միտյուլանդ» (Դանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 1:1 (տեսանյութ)

Գուստավ Իսակսեն, 3 – Կիրիլ Դեսպոդով, 32

G խումբ

«Բայեր» (Գերմանիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 2:1 (տեսանյութ)

Էզեկյել Պալասիոս, 37, Ֆլորիան Վիրց, 69 – Ռայան Մայե, 8

«Բետիս» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 4:3 (տեսանյութ)

Խուան Միրանդա, 32, Խուանմի, 35, 53, Բորխա Իգլեսիաս, 53 – Ալբիան Այեթի, 15, Յոսիպ Յուրանովիչ, 27 (11մ), Անտոնի Ռալստոն, 87

H խումբ

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 0:2 (տեսանյութ)

Մայքլ Անտոնիո, 22, Դեկլան Ռայս, 50

«Ռապիդ» (Ավստրիա) - «Գենկ» (Բելգիա)՝ 0:1 (տեսանյութ)

Պոլ Օնուաչու, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։