ԱԱ-2023․ Կանանց Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը (ֆոտո)

18:50   16 սեպտեմբերի, 2021

2023թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի առաջին տուրում ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալվի Նորվեգիայի հավաքականին: Հայտնի է Արմեն Սանամյանի գլխավորած թիմի մեկնարկային կազմը:

Հայաստան. Լենա Անդրիասյան, Արմինե Խաչատրյան, Մարիա Սախինովա, Նորա Եղյան, Աննա Դալլաքյան, Սիդնեյ Վերմիլիոն, Օլգա Օսիպյան, Լիանա Ղազարյան, Անի Ղուկասյան, Անի Կարապետյան, Մարալ Արթին:

Սեպտեմբերի 16-ին Նորվեգիայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին: F խմբում ընդգրկված են նաև Լեհաստանի, Բելգիայի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականները:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2021 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։