ՉԼ. «Մանչեսթեր Սիթիի» նորեկը կրկնել է Ուեյն Ռունիի ցուցանիշը

18:41   16 սեպտեմբերի, 2021

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ջեկ Գրիլիշը, գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալով գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրի խաղում (6:3), կրկնել է անգլիացի լեգենդար հարձակվող Ուեյն Ռունիի ռեկորդը, հայտնում է Opta-ն:

25-ամյա կիսապաշտպանը երկրորդ անգլիացի ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում նորամուտի խաղում դառնում է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին 2004-ին նման ցուցանիշ գրանցել էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ աչքի ընկնելով թուրքական «Ֆեներբահչեի» դեմ խաղում (6:2):

Հիշեցնենք, որ Ջեկ Գրիլիշն այս ամռանն անգլիական «Աստոն Վիլայից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։