Կուման․ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել

10:11   15 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։

«Մենք ունեինք հասանելի երեք հարջակվող։ Մարտավարության տեսանկյունից եղան հատվածներ, երբ մենք վերահսկում էինք խաղը։ Հիմա իրադրությունն այսպիսին է։ Ես չեմ կարող դժգոհել գործի նկատմամբ մեր ֆուտբոլիստների վերաբերմունքից, բայց կա թիմերի որակների տարբերություն։

Մեր կազմում շատ են երիտասարդները, որոնք երկու-երեք տարի հետո կլինեն ավելի լավը։ Շատ դժվար է ընդունել այս վիճակը, սակայն պետք է սպասել՝ երբ իրավիճակը կշտկվի եւ կվերադառնան վնասվածքներ ունեցողները։

Մեր երկրպագուները ֆենոմենալ էին։ Կարծում եմ՝ նրանք ըմբռնումով մոտեցան դրությանը»,- Կումանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Բարսելոնան» սեպտեմբերի 29-ին կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։