ՉԼ․ «Բավարիան» ուժեղ էր «Բարսելոնայից», օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

00:52   15 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում առաջին տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերի թիմերը։

E խմբում Գերմանիայի չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Բարսելոնային»։ Մյունխենյան թիմը հաղթանակ տարավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի գոլի եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի շնորհիվ՝ 3։0

Խմբի մյուս խաղում Կիեւի «Դինամոն» ու պորտուգալական «Բենֆիկան» խաղացին ոչ ոքի՝ 0։0։

F խմբում իսպանական «Վիլյառեալը» 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը իտալական «Ատալանտայի» հետ։

«Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վաղ 1։2 հաշվով պարտվել էր «Յանգ Բոյզին» Շվեյցարիայում։

G խմբում ֆրանսիական «Լիլն» ու գերմանական «Վոլֆբսուրգը» հաղթողին չպարզեցին՝ 0։0։  Իսպանական «Սեւիլիան» ու ավստրիական «Զալցբուրգը» եւս ոչ ոքի էին խաղացել՝ 1։1։

H խմբում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին» տանը նվազագույն հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»։ Հաղթական գոլը խփեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Թուրինի «Յուվենտուսը» Շվեդիայում 3։0 հաշվով առավելության հասավ «Մալմյոյի» նկատմամբ։ Աչքի ընկան բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն, արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0։3 (տեսանյութ)

Թոմաս Մյուլեր, 34, Ռոբերտ Լեւանդովսկի, 56, 85

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 0։0

F խումբ

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Ատալանտա» (Իտալիա)՝ 2։2

Մանու Տրիգերոս, 39, Արնո Գրունեւելդ, 73 - Ռեմո Ֆրոյլեր, 6, Ռոբին Գոսենս, 83

Հեռացում՝ Ֆրանսիս Կոկլեն («Վիլյառեալ»), 84, երկրորդ դեղին քարտ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Մանչեսթեր Յունայթեդ»  (Անգլիա)՝ 2։1 (տեսանյութ)

Մումի Նգամալյո, 66, Ջորդան Սիբաչու, 90+5 - Կրիշտիանու Ռոնալդու, 13

Հեռացում՝ Աարոն Վան-Բիսակա («Մանչեսթեր Յունայթեդ»), 35

G խումբ

«Լիլ» (Ֆրանսիա) - «Վոլֆսբուրգ» (Գերմանիա)՝ 0։0

Հեռացում՝ Ջոն Էնթոնի Բրուքս («Վոլֆսբուրգ»), 63, երկրորդ դեղին քարտ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 1։1 (տեսանյութ)

Իվան Ռակիտիչ, 42, 11մ - Լուկա Սուչիչ, 21, 11մ

Չիրացրած 11մ՝ Քարիմ Ադեյեմի («Զալցբուրգ»), Լուկա Սուչիչ («Զալցբուրգ»), 37

Հեռացում՝ Յուսեֆ Էն-Նեսիրի («Սեւիլիա»), 50, երկրորդ դեղին քարտ

H խումբ

«Չելսի» (Անգլիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 1։0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 69

«Մալմյո» (Շվեդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0։3 (տեսանյութ)

Ալեքս Սանդրո, 23, Պաուլո Դիբալա, 45, 11մ, Ալվարո Մորատա, 45+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։