Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոն, չգերազանցված աշխարհի ռեկորդակիր Սեդիխը

15:54   14 սեպտեմբերի, 2021

66 տարեկանում մահացել է մուրճի նետման կրկնակի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի անդամ Յուրի Սեդիխը։ Այդ մասին թվիթերյան գրառումով հայտնել է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ձողացատկի օլիմպիական չեմպիոն Սերգեյ Բուբկան։

«Խորապես սգում ենք Յուրի Սեդիխի մահվան կապակցությամբ։ Նշանավոր կրկնակի օլիմպիական չեմպիոն, որի ֆանտաստիկ համաշխարհային ռեկորդը դեռ չի գերազանցվել»,- Թվիթերում գրել է Բուբկան։

Յուրի Սեդիխը օլիմպիական ոսկե մեդալները նվաճել է 1976 եւ 1980 թվականների Օլիմպիական խաղերում։ Նա նաեւ 1988թ․ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Սեդիխի աշխարհի ռեկորդը հավասար է 86,74 մետրի, այն սահմանել է 1986 թվականին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։