«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

10:10   14 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեպտեմբերի 14-ին կմեկնարկի ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում։

Առաջին տուրում ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կհյուրընկալվի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ «Մաքաբի Թել Ավիվի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․30 գործակցով։ «Ալաշկերտի» հաղթանակի գործակիցը 9․25 է, ոչ ոքին՝ 5․50։

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։