11:06 13 սեպտեմբերի, 2021«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հաղթանակը «Սասուոլոյի» նկատմամբ Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում՝ 2։1։ Այդ հանդիպումը 1000-րդն էր պորտուգալացի մասնագետի մարզչական կարիերայում։
«Այս շաբաթ ես ինձ ստում էի, թե այս հանդիպումը առանձնահատուկ չի լինի։ Ես փորձում էի ինձ համոզել, որ ոչ մի հատուկ բան չկա, բայց այս հանդիպումն իսկապես առաձնահատուկ էր, եւ այն կհիշեմ մինչեւ կյանքիս վերջին օրը։
Դա իմ 1000-րդ խաղն էր։ Ես ապրումներ ունեի, թե կարող է պարտություն գրանցվել, բայց ստացվեց անհավանական դիմակայություն։ Հաշիվը կարող էր լինել 6։6, 7։7, «Սասուոլոն» կարող էր հաղթել 2։1 հաշվով, Ռուի Պատրիսիուն մի քանի անհավանական սեյվեր կատարեց, մենք երկու ակնհայտ գոլային պահ չիրացրինք։
Բացարձակ ոչ սովորական խաղ էր։ Այսօր ես ինձ չէի զգում 58 տարեկան։ Կարծես՝ 10, 12 կամ 14 տարեկան լինեի, երբ սկսում ես երազել ֆուտբոլում կարիերա անելու մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։
Մոուրինյոյի ղեկավարությամբ «Ռոման» Իտալիայի ընթացիկ առաջնությունում տարել է միայն հաղթանակ եւ 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.