US Open․ Մեդվեդեւը եզրափակիչում ուժեղ էր Ջոկովիչից՝ 3։0 (ֆոտո, վիդեո)

02:39   13 սեպտեմբերի, 2021

Ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւն առաջին անգամ նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Նյու Յորքում ավարտված մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետը մրցեց աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6։4, 6։4, 6։4։ Պայքարը տեւեց 2 ժամ 16 րոպե։

Մեդվեդեւը առաջին անգամ է հաղթում «Մեծ սաղավարտի» մրցաշարում, իսկ Ջոկովիչը Ավստրալիայի, Ֆրանսիայի բաց առաջնություններում եւ Ուիմբլդոնի մրցաշարում այս տարի տարած հաղթանակներից հետո բաց թողեց օրացուցային «Մեծ սաղավարտը» նվաճելու հնարավորությունը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։