«Ռեալի» կամային հաղթանակը, Բենզեմայի հեթ-տրիկը (տեսանյութ)

00:54   13 սեպտեմբերի, 2021

Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում «Ռեալը» Մադրիդում խաղաց Վիգոյի «Սելտայի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 5։2 հաշվով։

Հյուրերը խաղի հաշիվը բացեցին արդեն չորրորդ րոպեին իսպանացի հարձակվող Սանտի Մինայի գոլի շնորհիվ։ Սակայն 24-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խփեց պատասխան գոլը, իսկ երկրորդ խաղակեսում ձեւակերպեց հեթ-տրիկ։

Արքայական ակումբից աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը եւ նորամուտը նշած ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան։

«Ռեալը» 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան են վաստակել նաեւ «Վալենսիան» ու Մադրիդի «Աթլետիկոն»։ «Սելտան» 18-րդն է՝ 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 5։2 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 24, 46, 87, 11մ, Վինիսիուս Ժունիոր, 54, Էդուարդո Կամավինգա, 72 – Սանտի Մինա, 4, Ֆրանկո Սերվի, 31   



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։