«Միլանն» ուժեղ էր «Լացիոյից», Իբրահիմովիչը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

22:02   12 սեպտեմբերի, 2021

Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանն» ընդունեց «Լացիոյին» եւ հաղթեց 2։0 հաշվով։

45-րդ րոպեին հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։

67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը դրանից 7 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։

39-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ խաղաց 4 ամիս առաջ ստացած ծնկի վնասվածքից հետո։

«Միլանն» 9 միավորով բարձրացավ առաջին տեղը՝ գոլերի տարբերությամբ գերազանցելով նույնքան միավոր ունեցող «Նապոլիին»։ «Լացիոն» 6 միավորով 6-րդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Միլան» - «Լացիո»՝ 2։0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 45, Զլատան Իբրահիմովիչ, 67

Չիրացրած 11մ՝ Ֆրանկ Կեսյե («Միլան»), 45+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։