Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Բայերին», «Հոֆենհայմը» պարտվեց առանց Սարգիս Ադամյանի (տեսանյութ)

19:38   11 սեպտեմբերի, 2021

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Բայերին» եւ առավելության հասավ 4։3 հաշվով։

«Բորուսիան» 9 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը «Վոլֆսբուրգն» է, որը չորրորդ հաղթանակը տարավ։

9 միավոր ունի նաեւ «Մայնցը», որը 2։0 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։  

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Գերմանիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բայեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 3։4 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 9, Պատրիկ Շիկ, 45+1, Մուսա Դիաբի, 55 - Էրլինգ Հոլանդ, 37, 77, 11մ, Յուլիան Բրանդտ, 49, Ռաֆայել Գերեյրու, 71

«Հոֆենհայմ» - «Մայնց»՝ 0։2 (տեսանյութ)

Ժոնատան Բուրկարդտ, 21, Մարկուս Ինգվարտսեն, 77

«Ֆրայբուրգ» - «Քյոլն»՝ 1։1

Ռաֆայել Կցիխոս, 89, ինքնագոլ - Անտոնի Մոդեստ, 33

Հեռացում՝ Ֆլորիան Կայնց («Քյոլն»), 74, երկրորդ դեղին քարտ

«Ունիոն Բեռլին» - «Աուգսբուրգ»՝ 0։0

«Գրոյտեր Ֆյուրտ» - «Վոլֆսբուրգ»՝ 0։2

Լուկաս Նմեչա, 10, Վաուտեր Վերգորստ, 90+1, 11մ

«ՌԲ Լայպցիգ» - «Բավարիա»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։