«Ալաշկերտը» ևս 2 նորեկ ունի

16:10   11 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ունի ևս 2 նորեկ՝ Արտյոմ Գյուրջյան եւ Եվգենի Յատչենկո, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

21-ամյա կենտրոնական պաշտպան, Հայաստանի երիտասարդական հավաքականի թեկնածու Արտյոմ Գյուրջյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, խաղացել է ակումբի երկրորդ թիմում:

Գյուրջյանը ներկայացրել է Ռուսաստանի Մ-16, Մ-17, Մ-18 և Մ-19 հավաքականները, «Լոկոմոտիվի» կազմում հանդես է եկել UEFA Youth League-ում:

Փորձառու ռուս եզրային պաշտպան Եվգենի Յատչենկոն հայրենիքում հանդես է եկել «Դինամո», «Ուրալ», «Վոլգար», «Շիննիկ», «Մորդովիա» և «Օլիմպ-Դոլգոպրուդնի» ակումբներում:

«Ալաշկերտը» պատրաստվում է ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին։

Կոնֆերենցիաների լիգա, «Ալաշկերտի» խաղացանկը

Առաջին տուր

«Մաքաբի Թել Ավիվ» - «Ալաշկերտ» (սեպտեմբերի 14, Երեւանի ժամանակով 18։30-ին)

Երկրորդ տուր

«Ալաշկերտ» - ՀԻԿ (սեպտեմբերի 30, 20:45-ին)

Երրորդ տուր

«Ալաշկերտ» - ԼԱՍԿ (հոկտեմբերի 21, 20:45)

Չորրորդ տուր

ԼԱՍԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 4, 20:45)

5-րդ տուր

ՀԻԿ - «Ալաշկերտ» (նոյեմբերի 25, 23:00)

6-րդ տուր

«Ալաշկերտ» - «Մաքաբի Թել Ավիվ» (դեկտեմբերի 9, 20:45)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։