US Open․ Եզրափակիչում՝ Մեդվեդեւ - Ջոկովիչ

09:08   11 սեպտեմբերի, 2021

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչ։ 34-ամյա սերբ թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց Տոկիոյի օլիմպիական չեմպիոն, Գերմանիայի ներկայացուցիչ, 24-ամյա Ալեքսանդր Զվերեւի հետ։ 3 ժամ եւ 35 րոպե տեւած պայքարում Ջոկովիչն առավելության հասավ հինգ սեթում՝ 4:6, 6:2, 6:4, 4:6, 6:2։

Եզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի 25-ամյա ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Աշխարհի երկրորդ ռակետը 2 ժամ 3 րոպեում պարտության մատնեց կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 6:4, 7:5, 6:2։ Մեդվեդեւն առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

US Open-ի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 57,5 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։