Դոնալդ Թրամփը մի քանի միլիոն դոլար կստանա Հոլիֆիլդ - Բելֆորտ մենամարտը մեկնաբանելու համար

18:09   10 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի միլիոն դոլար հոնորար կստանա пրոֆեսիոնալ բռնցքամարտի 2 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Էվանդեր Հոլիֆիլդի մենամարտը մեկնաբանելու համար, հաղորդում է Sky News-ը։ 58-ամյա ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկի մրցակիցը կլինի UFC-ի նախկին չեմպիոն Վիտոր Բելֆորտը։

«Ես սիրում եմ լավ մարտիկների եւ գերազանց մենամարտեր։ Անհամբեր սպասում եմ շաբաթ օրվա մենամարտին, որպեսզի տեսնեմ բռնցքամարտիկներին եւ ռինգի մոտ արտահայտեմ իմ մտքերը։ Դուք չեք ցանկանա բաց թողնել այդ առանձնահատուկ իրադարձությունը»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին Հոլիվուդի (Ֆլորիդայի նահանգ) Seminole Hard Rock Hotel & Casino արենայում բռնցքամարտի կանոններով։ Հոլիֆիլդը փոխարինել է վեց քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Հոյային, որը վարակվել է կորոնավիրուսով։ 48-ամյա Դե Լա Հոյան նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ին։

Հիշեցնենք, որ վերջերս Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել էր, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի սպորտին հրաժեշտ տալուց առաջ: Նա նախորդ մենամարտն անցկացրել է 2011 թվականին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։