Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը դուրս չեկավ փլեյ-օֆֆ

15:10   10 սեպտեմբերի, 2021

Հայաստանի հավաքականը չկարողացավ դուրս գալ շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակիչ։

Երկրորդ տարին անընդմեջ կորոնավիրուսի համավարակի պատճառով օնլայն անցկացվող Օլիմպիադայի ուժեղագույն դիվիզիոնի A ենթախմբի երրորդ մրցումային օրը Հայաստանը 4,5։1,5 հաշվով հաղթեց Մոնղոլիային, 1։5 հաշվով պարտվեց Ինդոնեզիային, 4։2 հաշվով պարտության մատնեց  Չինաստանի հավաքականին:

Հիշեցնենք, որ առաջին օրվա 6 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Վրաստանին (3.5:2.5), Ռումինիային (4,5։1,5), ոչ ոքի խաղացել Հունաստանի (3:3), Ավստրալիայի (3։3) հետ, պարտվել Ղազախստանին (2,5։3,5), Իրանին (2:4)։

Հայաստանը թիմային 10 (ընդհանուր՝ 28) միավորով ենթախմբում գրավեց 5-րդ տեղը։

A ենթախմբից փլեյ-օֆֆ դուրս եկան առաջին երկու տեղերը գրաված Ղազախստանը՝ 16 միավոր (34),  Չինաստանը՝ 14 (38,5)։

Հայաստանի հավաքականի կազմում մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես են գալիս Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը: Պահեստայիններն են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Մարիամ Մկրտչյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։