Champions Showdown․ Լեւոն Արոնյանը պարտվեց Գարի Կասպարովին

01:17   10 սեպտեմբերի, 2021

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Champions Showdown Chess 9LX (Շախմատ-960, Ֆիշերի շախմատ) մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի 13-րդ չեմպիոն, 58-ամյա ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ, որը խաղաց սեւ ֆիգուրներով եւ հաղթեց 66 քայլում։

Առաջին չորս տուրերում 38-ամյա հայ գրոսմայստերը հաղթել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային, պարտվել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ոչ ոքի խաղացել ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Լեւոն Արոնյանը 2 միավորով կիսում է 7-8-րդ տեղերը ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։

Մնացած 4 տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն ամերիկացիներ Ուեսլի Սոն, Սեմ Շանքլանդը եւ Լենիեր Դոմինգեսը, նաեւ Մամեդյարովը։

Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 11-ին։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, հաղթողը կստանա 37 հազար 500 դոլար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։