Նոյեր․ Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց կհանդիպես ԱԱ-ի փլեյ-օֆֆում

09:15   9 սեպտեմբերի, 2021

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է հաղթանակը Իսլանդիայի հավաքականի նկատմամբ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում։ Բունդեսթիմն առավելության էր հասել 4։0 հաշվով։

«Իհարկե, Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց կհանդիպես աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում, բայց ամեն դեպքում կարեւոր էր դրական ազդակներ ուղարկելը։ Մեր նպատակը հաջորդ տարի աշխարհի չեմպիոն դառնալն է։

Մենք ունենք նոր մարզչական շտաբ եւ մեզ են միացել մի քանի երիտասարդ ֆուբոլիստներ։ Հնարավոր չէ այսքան շատ փոփոխություններ կատարել մեկ ակնթարթում, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- Նոյերի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի հավաքականը 15 միավորով J խմբի առաջատարն է։ Հայաստանի հավաքականը երկրորդն է՝ 11 միավոր։

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

J խումբ

Իսլանդիա - Գերմանիա՝ 0։4 (տեսանյութ)

Սերժ Գնաբրի, 4, Անտոնիո Ռյուդիգեր, 24, Լերոյ Սանե, 56, Տիմո Վերներ, 89

Հյուսիսային Մակեդոնիա - Ռումինիա՝ 0։0

Հայաստան - Լիխտենշտեյն՝ 1:1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 45+5 (11մ) – Նոա Ֆրիկ, 80



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։