ԱԱ-2022. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում

18:33   8 սեպտեմբերի, 2021

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին կընդունի Լիխտենշտեյնի թիմին։ Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի թիմի մեկնարկային կազմը։

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան։

Պահեստայիններ. Անատոլի Այվազով, Ստանիսլավ Բուչնեւ, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան, Արտեմ Ավանեսյան, Էդուարդ Սպերցյան, Իշխան Գելոյան, Էրիկ Վարդանյան, Արշակ Կորյան, Ժիրայր Շաղոյան, Արման Հովհաննիսյան, Վահան Բիչախչյան։

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին: Խաղի գլխավոր մրցավարն է 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները կհանդիպեն 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չեն պարզել հաղթողին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։