Երկրպագուական երթ՝ Հայաստան - Լիխտեյնշտեյն խաղից առաջ

15:31   8 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը հայ երկրպագուներին հրավիրում է միասնական երթի Լիխտեյնշտեյնի հավաքականի դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումից առաջ:

«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթի համար հավաքվում ենք սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ից, Օպերայի՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Երթը կմեկնարկի 18։00-ին»,- ասվում է ՖԱՖ-ի հայտարարության մեջ:

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 20:00-ին: Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել 37-ամյա խորվաթ Դույե Ստրուկանը։

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները կհանդիպեն 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չեն պարզել հաղթողին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։