Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Խորեն Բայրամյանը

12:19   6 սեպտեմբերի, 2021

Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ կներկայանա ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում: Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։