Հայաստանի հավաքականի նախավարժանքը Շտուտգարտի ստադիոնում (ֆոտո)

22:27   5 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախավարժանքի է դուրս եկել Շտուտգարտի ստադիոնում Գերմանիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ։

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Թիմերի մեկնարկային կազմերը

ԳերմանիաՄանուել Նոյեր, Յոնաս Հոֆման, Նիկլաս Զյուլե, Անտոնիո Ռյուդիգեր, Տիլո Կերեր, Ջոշուա Կիմիխ, Լեոն Գորեցկա, Սերժ Գնաբրի, Մարկո Ռոյս, Լերոյ Սանե, Տիմո Վերներ։

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան։

Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները կհանդիպեն չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում գերմանացիները հաղթանակ են տարել: 1996-1997 թվականներին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի թիմը պարտվել է 1։5 եւ 0։4 հաշվով։ 2014-ին տեղի ունեցած ընկերական խաղում Գերմանիան հաղթել է 6։1 հաշվով։

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։