ԱԱ-2022․ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ գերմանացիների դեմ

21:18   5 սեպտեմբերի, 2021

2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի գերմանացիներին։ Իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ներկայացրել է մեկնարկային կազմը։

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար, Խորեն Բայրամյան, Տիգրան Բարսեղյան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան։

Պահեստայիններ․ Ստանիսլավ Բուչնեւ, Արսեն Բեգլարյան, Դավիթ Տերտերյան, Էդուարդ Սպերցյան, Իշխան Գելոյան, Էրիկ Վարդանյան, Արտյոմ Ավանեսյան, Հրայր Մկոյան, Սոլոմոն Ուդո, Ալեքսանդր Կարապետյան, Արման Հովհաննիսյան, Վահան Բիչախչյան։

Գերմանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց Արենա» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Խաղը կսպասարկեն շոտլանդացի մրցավարներ՝ 42-ամյա Ուիլյամ Կոլամի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 4 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ և 10 միավորով J խմբի առաջատարն է:

Գերմանիան ունի 9 միավոր, Հյուսիսային Մակեդոնիան՝ 7, Ռումինիան՝ 6, Իսլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնը կրել է 4 պարտություն:

Հայաստանի եւ Գերմանիայի հավաքականները կհանդիպեն չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում գերմանացիները հաղթանակ են տարել: 1996-1997 թվականներին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի թիմը պարտվել է 1։5 եւ 0։4 հաշվով։ 2014-ին տեղի ունեցած ընկերական խաղում Գերմանիան հաղթել է 6։1 հաշվով։

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։