Aimchess US Rapid․ Արոնյանը չհաղթահարեց Կարլսենի արգելքը

22:37   3 սեպտեմբերի, 2021

Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթահարել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի արգելքը։ Պատասխան մրցամարտում Արոնյանը պարտվեց 1։3 հաշվով՝ 2 պարտություն, 2 ոչ ոքի։

Առաջին օրվա դիմակայությունն ավարտվել էր 2։2 հաշվով։ Չորս պարտիաներում էլ գրանցվել էր ոչ ոքի։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը և Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիրեզա Ֆիրուզան։

Քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը 2 խաղային օրերի արդյունքում պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Խմբային փուլում հայ գրոսմայստերը 15 հնարավորից վաստակել էր 9.5 միավոր և Ալիրեզա Ֆիրուզայի հետ բաժանել 3-4-րդ տեղերը: Խմբային փուլում լավագույն արդյունքը գրանցել էր 10.5 միավոր հավաքած Վլադիսլավ Արտեմիևը, իսկ Մագնուս Կարլսենը հավաքել է 10 միավոր:

Aimchess US Rapid-ը Meltwater Champions Chess Tour-ի վերջին փուլն է։ Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։