Գորան Օբրադովիչն ինքնասպանություն է գործել

14:45   3 սեպտեմբերի, 2021

34 տարեկանում կյանքից հեռացած սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչն ինքնասպանություն է գործել:

Objektiv.rs-ի համաձայն՝ փորձառու պաշտպանին Սերբիայում կախված են հայտնաբերել հայրական տանը: Նրա ընտանիքն ու հարազատները ցնցված են տեղի ունեցածից:

Գորան Օբրադովիչը երկար տարիներ խաղացել է Հայաստանի առաջնությունում: Նա հանդես է եկել Երևանի «Արարատում», «Միկայում», «Ալաշկերտում» և «Գանձասարում»: 2018-ին Հայաստանից հեռանալուց հետո սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել Իրաքի, Թաիլանդի ու Բոտսվանայի առաջնություններում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.