ԱԱ-2022. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը

21:17   2 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի խաղում։

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Սոլոմոն Ուդո, Վահան Բիչախչյան, Հենրիխ Մխիթարյան, Էրիկ Վարդանյան, Սարգիս Ադամյան։

Պահեստայիններ. Անատոլի Այվազով, Ստանիսլավ Բուչնեւ, Դավիթ Տերտերյան, Վբեյմար, Արտյոմ Ավանեսյան, Էդուարդ Սպերցյան, Իշխան Գելոյան, Արշակ Կորյան, Ժիրայր Շաղոյան, Հրայր Մկոյան, Ալեքսանդր Կարապետյան, Արման Հովհաննիսյան։

Սկոպյեում հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Խաղը կսպասարկեն պորտուգալացի մրցավարներ՝ 42-ամյա Արտուր Դիաշի գլխավորությամբ: 

Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։