Եվրո Մ-21. Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 2։0

20:24   2 սեպտեմբերի, 2021

Ֆուտբոլի 2023թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլում Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ընդունեց Ֆարերյան կղզիների երիտասարդական հավաքականին։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում տեղի ունեցած դիմակայությունում Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

40-րդ րոպեին աչքի ընկավ «Ուրարտուի» 20-ամյա հարձակվող Նարեկ Գրիգորյանը։ 84-րդ րոպեին առավելությունը 11 մետրանոցից կրկնապատկեց ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Միքայել Միրզոյանը, որը նաեւ գոլային փոխանցում էր կատարել։

Հայաստանն ու Ֆարերյան կղզիները ունեն 3-ական միավոր։ Առաջին խաղում հայ ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել էին Ֆարերյան կղզիների թիմին։

H խմբում ընդգրկված են նաեւ Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնք դեռ հանդիպում չեն անցկացրել։

2023թ. Եվրոպայի Մ-21 առաջնություն, որակավորման փուլ

H խումբ, երկրորդ տուր

Հայաստան - Ֆարերյան կղզիներ՝ 2։0

Նարեկ Գրիգորյան, 40, Միքայել Միրզոյան, 84



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։