«Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը

22:20   1 սեպտեմբերի, 2021

Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։ Մեդալներ են վիճարկվում 13 քաշային կարգերում։

Մրցումային առաջին օրը հաղթանակներ են տարել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գաբոյանը, 60 կգ կաշային Ժորժիկ Մարությանը, 63.5 կգ քաշայիններ Բենիկ Նիկողոսյանն ու Դավիթ Ազիզյանը, 67 կգ քաշայիններ Սերյոժա Հարությունյանն ու Հայրիկ Նազարյանը, 71 կգ քաշայիններ Գառնիկ Ծատուրյանն ու Արտուշ Հովհաննիսյանը և 86 կգ քաշայիններ Մելքոն Մելքոնյանը, Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արտյոմ Գալստյանը։

Առաջնության արդյունքների հիման վրա հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կձևավորի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։