Աշխարհի չեմպիոն Ժերոմ Բոատենգը միացավ «Լիոնին» (ֆոտո)

18:07   1 սեպտեմբերի, 2021

Աշխարհի չեմպիոն Ժերոմ Բոատենգը կարիերան կշարունակի «Լիոնում»։ Ֆրանսիական ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել 32-ամյա գերմանացի պաշտպանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

2011 թվականից «Բավարիայում» հանդես եկած Բոատենգը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել Գերմանիայի 9-ակի չեմպիոն ու 5-ակի գավաթակիր: Նրա պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվել էր հուլիսի 1-ին։

Բոատենգը 2009-2019 թվականներին հանդես է եկել Գերմանիայի հավաքականում, որը 2014-ին նվաճեց աշխարհի չեմպիոն տիտղոսը։

Բոատենգը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Սիթիում», «Համբուրգում» եւ «Հերտայում»։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.