Հայաստանում խաղացած սերբ ֆուտբոլիստը կյանքից հեռացել է 34 տարեկանում

13:26   1 սեպտեմբերի, 2021

34 տարեկանում կյանքից հեռացել է սերբ ֆուտբոլիստ Գորան Օբրադովիչը, hաղորդում է Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը:

Օբրադովիչը երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Նա 2017/2018թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ մինչև այդ խաղացել է նաև «Միկայում», «Ալաշկերտում» և «Գանձասարում»՝ աչքի ընկնելով կարգապահ ու կայուն խաղով:

2018-ին Հայաստանից հեռանալուց հետո սերբ ֆուտբոլիստը հանդես է եկել Իրաքի, Թաիլանդի ու Բոտսվանայի առաջնություններում:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ցավակցել է ֆուտբոլիստի հարազատներին և մտերիմներին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։