US Open. Նովակ Ջոկովիչի հաղթական մեկնարկը

11:52   1 սեպտեմբերի, 2021

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով է մեկնարկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում:

Առաջին շրջանում սերբ թենիսիստը մրցել է նորվեգացի Հոլգեր Ռունեի հետ և հաղթել 4 սեթում՝ 6:1, 6:7, 6:2, 6:1: Մրցախաղը տևել է 2 ժամ 16 րոպե:

Երկրորդ շրջանում Ջոկովիչի մրցակիցը կլինի Նիդերլանդների ներկայացուցիչ Թալոն Գրիկսպորը:

US Open-ի մրցանակային 27,2 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի գործող հաղթող, ավստրիացի Դոմինիկ Տիմն այս տարի բաց է թողնում մրցաշարը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։