01:09 1 սեպտեմբերի, 2021«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնը տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։ Անգլիական ակումբը 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել է 25 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական թիմի մամուլի ծառայությունը։ «Տոտենհեմը» Էմերսոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 12 համարի խաղաշապիկով։
Ոչ պաշտոնական տվյալներով, Էմերսոնի տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։
«Բարսելոնան» Էմերսոնին գնել էր 2019թ․ հունվարին բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյից» 12 միլիոն եվրոյով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.