«Աթլետիկոն» հրաժարվել է Ժոաու Ֆելիշին վաճառել «Բարսելոնային»

18:12   31 օգոստոսի, 2021

«Բարսելոնան» հետաքրքրված է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Պորտուգալիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ժոաու Ֆելիշի ծառայություններով։

Մադրիդյան ակումբը կատալոնացիների հետ գործարքի առաջարկ է ստացել ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշից, սակայն հրաժարվել է բանակցություններից, հաղորդում է Goal.com-ը։

Ժոաու Ֆելիշը «Աթլետիկոյում» է հանդես գալիս 2019 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականը։

Անցած մրցաշրջանում նա արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում մասնակցել է 40 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։