Հայաստանի առաջնության լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստն օգոստոսին (ֆոտո)

14:33   31 օգոստոսի, 2021

Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը քվեարկության արդյունքում ճանաչվել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Այս ամիս նա մասնակցել է Հայաստանի առաջնության 4 խաղի ու դարձել 3 գոլի հեղինակ: Կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել ինչպես ընդհանուր հաշվարկում, այնպես էլ երկպագուների քվեարկությամբ:

Ամսվա լավագույն մարզիչի մրցանակը բաժին է հասել 5 խաղում 5 հաղթանակ տարած «Արարատ-Արմենիան» գլխավորող Դմիտրի Գունկոյին: Ռուս մասնագետը առաջինն էր բոլոր փորձագետների գնահատականներով, իսկ երկրպագուների քվեարկությամբ երկրորդ տեղում էր: Գունկոն երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Այս տարվա ապրիլին նա Հայաստանի առաջնության ամսվա լավագույն մարզիչ էր ճանաչվել նաև «Նոայում» աշխատելիս: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։