Ֆեդերերը 16-րդ տարին անընդմեջ աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիստն է

17:46   31 օգոստոսի, 2021

Forbes-ը ներկայացրել է տարվա 10 ամենաբարձր վարձատրվող թենիսիստներին:

16-րդ տարին անընդմեջ ցուցակը գլխավորում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: Այս տարի 40-ամյա թենիսիստը 90.6 միլիոն դոլար է վաստակել մրցաշարերի պարգևավճարներից ու հովանավորչական պայմանագրերից:

Երկրորդ տեղում է ճապոնուհի Նաոմի Օսական (60,1 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (41.8 միլիոն):

10 ամենաբարձր վարձատրվող թենիսիստները 2021 թվականին

  1. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 90,6 միլիոն դոլար
  2. Նաոմի Օսակա (Ճապոնիա) - 60,1 միլիոն
  3. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 41,8 միլիոն
  4. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 38 միլիոն
  5. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 27 միլիոն
  6. Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 26 միլիոն
  7. Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) - 13,9 միլիոն
  8. Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 8,9 միլիոն
  9. Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - 8,1 միլիոն
  10. Էշլի Բարտի (Ավստրալիա) - 5,8 միլիոն


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։