ԵԱ. Հովհաննես Գաբուզյանն՝ առաջատարների թվում

09:30   31 օգոստոսի, 2021

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը սև ֆիգուրներով հաղթել է խորվաթ Իվան Սարիչին և միավորների քանակը հասցրել 4.5-ի: Նա 3 առաջատարների թվում է:

4 հաղթանակով մեկնարկած Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն է կրել, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները:

5-րդ տուրից հետո Հովհաննիսյանն ունի 4 միավոր, Սարգսյանը և Մարտիրոսյանը՝ 3.5-ական, իսկ Տեր-Սահակյանը՝ 3:

Մրցաշարին մասնակցում են 36 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում՝ 69 գրոսմայստեր։ Գաբրիել Սարգսյանը երկրորդ ամենաբարձր վարկանիշով (2682) շախմատիստն է մրցաշարում և զիջում է միայն անգլիացի Գավեյն Ջոնսին (2684):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։