Հայաստանի հավաքականը ժամանել է Սկոպյե (ֆոտո)

16:09   30 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 30-ին ժամանել է Սկոպյե, որտեղ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հետ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի պատվիրակությունը հանգրվանել է Սկոպյեի Park Hotel & Spa հյուրանոցում։ Օգոստոսի 30-ին ազգային թիմն առաջին մարզումը կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում։

Մրցավայրում Հայաստանի հավաքականին օգոստոսի 30-ին կմիանան Անդրե Կալիսիրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ առաջիկա խաղի համար որակազրկված Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Հայաստանի հավաքականը Երևանից մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ» 

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ» 

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»

Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին: Հաջորդ 2 ընտրական խաղերում Խոակին Կապառոսի գլխավորած թիմը կմրցի Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։