Հայաստանի Մ-17 թիմի խաղացողը գեղեցիկ գոլ է խփել 2-րդ խաղում անընդմեջ

11:40   30 օգոստոսի, 2021

Վ. Բաննիկովի անվան մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Բելառուսի Մ-17 թիմին: Հայկական թիմի միակ գոլը խփել է Լևոն Բաշոյանը, որն աչքի է ընկել տուգանային հարվածով:

Հիշեցնենք, որ «Ուրարտուի» պատանի խաղացողը գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել նաև Բուլղարիայի Մ-17 հավաքականի դեմ նախորդ խաղում (1:1):

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։