Վարազդատ Հարոյանը՝ «Կադիսի» մեկնարկային կազմում

20:27   29 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Կադիսը» կընդունի «Օսասունային»: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խաղը կսկսի «Կադիսի» մեկնարկային կազմում:

«Կադիս». Լեդեսմա, Իզա, Ֆալի, Հարոյան, Սանչես, Ալեքս, Լոզանո, Ալարկոն, Ակապո, Նեգրեդո, Էսպինո:

Օգոստոսի 29-ին կայանալիք «Կադիս» - «Օսասունա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հիշեցնենք, որ Վարազդատ Հարոյանն Իսպանիայի առաջնության նախորդ 2 տուրերում ևս խաղացել է «Կադիսի» մեկնարկային կազմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։