Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ծանոթացել են VAR համակարգի առանձնահատկություններին

12:48   29 օգոստոսի, 2021

ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ, տեսակրկնապատկերների VAR համակարգը կկիրառվի 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի չորրորդ տուրից սկսած՝ բոլոր հանդիպումների ընթացքում:

Դա նշանակում է, որ Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ առաջիկա 3 հանդիպումների ընթացքում ևս մրցավարները հնարավորություն կունենան անհրաժեշտության դեպքում դիմել VAR համակարգի օգնությանը, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: 

Այդ կապակցությամբ օգոստոսի 29-ին Ֆուտբոլի ակադեմիա է այցելել ՀՖՖ և ՖԻՖԱ-ի մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը: Նպատակն ազգային հավաքականի ֆուտբոլիստներին և մարզչական կազմին VAR համակարգի կիրառման առանձնահատկություններին ծանոթացնելն էր: Կարեն Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է՝ որ դեպքերում է կիրառվում VAR համակարգը, և որ դեպքերում ֆուտբոլիստները պետք է չսպասեն դրա միջամտությանը: Ֆուտբոլիստները և մարզիչները նաև հնարավորություն են ստացել Կարեն Նալբանդյանին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ: 

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։