00:29 29 օգոստոսի, 2021Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարում, որի մեկնարկային 5 տուրերից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
5 տուրերում հայ գրոսմայստերը հաղթել է Լե Կուանգ Լիեմին (Վիետնամ), Էրիկ Հանսենին (Կանադա) ու Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա), ինչպես նաև ոչ ոքի է խաղացել Ալիրեզա Ֆիրուզայի (Ֆրանսիա) և Դանիել Նարոդիցկիի (ԱՄՆ) հետ:
5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 4 միավոր և կես միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող նորվեգացի Մագնուս Կարլսենից:
Օգոստոսի 28-ին մեկնարկած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 5-ին: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.