«Ռոման» Մխիթարյանի հետ հաղթեց թուրքական «Տրաբզոնսպորին»՝ 3։0 (ֆոտո)

22:51   26 օգոստոսի, 2021

Իտալական «Ռոման» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատասխան խաղում էլ պարտության մատնեց թուրքական «Տրաբզոնսպորին»։ Հռոմում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց 3։0 հաշվով։

Աչքի ընկան իտալացի կիսապաշտպաններ Բրիան Կրիստանտեն ու Նիկոլո Ձանյոլոն եւ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 73-րդ րոպեին։

Առաջին խաղում «Ռոման» Թուրքիայում հաղթել էր 2։1 հաշվով։

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ փուլ, պատասխան խաղ

«Ռոմա» (Իտալիա) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 3։0 (առաջին խաղ՝ 2։1)

Բրիան Կրիստանտե, 20, Նիկոլո Ձանյոլո, 65, Ստեֆան Էլ-Շաարավի, 84



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։