«Ալաշկերտ» - «Գլազգո Ռեյնջերս». Բուքմեյքերների կարծիքը

10:46   26 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կընդունի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Շոտլանդիայի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.50 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 5.25 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:

Օգոստոսի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 19:00-ին: Առաջին խաղում «Գլազգո Ռեյնջերսը» հաղթել է նվազագույն հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլազգո Ռեյնջերսում» սկսվել է կորոնավիրուսի բռնկում, ինչի պատճառով թիմի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը և 6 ֆուտբոլիստներ չեն մեկնել «Ալաշկերտի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ նախորդ փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր (0:0, 3:2) ղազախական «Կայրաթին» և, դուրս գալով Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, ապահովել առնվազն ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Եվրագավաթներում հայկական ակումբը պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել է մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։