Չեմպիոնների լիգա. Խմբային փուլի վիճակահանության անոնս

09:08   26 օգոստոսի, 2021

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը կանցկացվի օգոստոսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

Խմբային փուլի 32 մասնակիցները վիճակահանության արդյունքում կբաժանվեն 8 խմբերի՝ յուրաքանչյուրում 4-ական թիմ:

Կանոնակարգի համաձայն՝ վիճակահանության 4 զամբյուղներից առաջինում տեղ են գտել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հաղթողները և ՈւԵՖԱ-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող 6 երկրների չեմպիոնները: Մյուս զամբյուղներում թիմերն ընդգրկվում են ըստ ՈւԵՖԱ-ի վարկանիշի: Ըստ կանոնակարգի, մեկ երկիրը ներկայացնող թիմերը չեն կարող հայտնվել նույն խմբում:

Առաջին զամբյուղ

«Չելսի» (Անգլիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Ինտեր» (Իտալիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա):

Երկրորդ զամբյուղ

«Ռեալ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Բորուսիա Դ.» (Գերմանիա):

Երրորդ զամբյուղ

«Պորտու» (Պորտուգալիա), «Այաքս» (Հոլանդիա), «Շախտյոր» (Ուկրաինա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Ատալանտա» (Իտալիա), «Զենիթ» (Ռուսաստան):

Չորրորդ զամբյուղ

«Բեշիկթաշ» (Թուրքիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Բրյուգե» (Բելգիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա), «Միլան» (Իտալիա), «Մալմե» (Շվեդիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա), «Շերիֆ» (Մոլդովա):

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին և կավարտվի դեկտեմբերի 8-ին: Եզրափակիչը տեղի կունենա 2022.թ մայիսի 28-ին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։